Դիլիջանի համայնքապետարանի նախաձեռնությամբ և տեղական շահառուների աջակցությամբ ձևավորվել է աշխատանքային խումբ՝ քաղաքային միջավայրի բարելավման միասնական կանոնակարգեր մշակելու նպատակով, որոնք ուղղված կլինեն Դիլիջան քաղաքի քաղաքաշինական միջավայրի էսթետիկ հատկանիշների պահպանությանն ու կատարելագործմանը՝ ճարտարապետական և լանդշաֆտային ձևավորման, ինչպես նաև երանգավորման և արտաքին լուսավորության պայմաններ ու չափորոշիչներ սահմանելու միջոցով։ Փաստաթուղթը կներառի հանրային տարածքների և շենքերի ճակատային հանգույցների բարելավման գործիքակազմ և առաջարկություններ։ Այն կհանդիսանա գործող քաղաքաշինական փաստաթղթերի լրացում և աջակցող ուղեցույց:
Հետադարձ կապ
Սեղմելով կոճակը, Դուք համաձայնում եք պայմաններին և օգտագործողի համաձայնագրին